Ուզում եմ արձանագրել, թե այս նախագիծն ինչի մասին չէ։ Այս սահմանափակումները բացառապես վերաբերվում են համաճարակի հիմքով արտակարգ դրությանը։ Արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու։ Այս մասին աղմկահարույց նախագծի քննակման ժամանակ, որը վերաբերում է հեռախոսազանգերի միջոցով մարդկանց տեղորոշելուն, խոսակցության ժամանակը ֆիքսելուն և այլն ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի մշակվում և հավաքվում։ Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո, ոչ միայն անձնավորված այլ նաև ապաանձնավորված տվյալները։ Այս ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային բովանդակության բացահայտում կարևոր է զանգի կատարման փաստը և տեղակայման փաստը»,- ասաց Բադասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը