03 03 2020

Դուք հենց այն դատավորն եք, որն իշխանությունների իղձերն անվերապահորեն պիտի իրականություն դարձնի. փաստաբան



«Անմիջապես այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, վարչապետն ու նրա թիմակիցները, անտեսելով իրական վարկածն ու անմեղության վարկածը, սկսել են տարածել ու մինչև այժմ տարածում են այնպիսի բովանդակությամբ տեղեկատվություն, որով պարոն Քոչարյանը ներկայացվում է իբրև հանցագործ: Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանը 2018 թվականին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար ու գրել՝ «Օսմանյան օրդա, դու պիտի փտես բանտում, իսկ քո ընտանիքի ծփացող ու վայելքներով լի կյանքը ընդհատվի»: Վարչապետի մեկ այլ խորհրդական՝ Նիկոլայ Բաղդասարյանը՝ մասնագիտությամբ փաստաբան, 2018 թվականին տեղադրել է Քոչարյանի լուսանկարը ու գրել՝ «Ի՞նչն էր իրականում Մարտի 1-ի դեպքերի պատճառը՝ ագահությունը, որը դրդում էր ամեն գնով պահել ապօրինի թալանածը, որն էլ դարձավ 10 զոհի պատճառ», - դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ