24 02 2020

Դատարանում իշխանությանը հետաքրքիր խայտառակություն է սպասվում. Արսեն Բաբայան

Դատարանում իշխանությանը հետաքրքիր խայտառակություն է սպասվում. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՔԾ-ն տեղեկություն է տարածում, թե ինձ նոր մեղադրանք է առաջադրվել։

Իրականում քննիչն իր որոշմամբ ինձ առաջադրված մեղադրանքը փոփոխել է։ Ինչպես հիշում եք, դեռեւս այդ անհեթեթ քրեական գործի հարուցման պահից ես ու պաշտպանական թիմս խոսել ենք ինձ առաջադրված մեղադրանքի (իշխանության յուրացում) աբսուրդ լինելու մասին։ Պարբերաբար հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքն իրականության հետ որեւէ կապ չունի, որ այն բացառապես քաղաքական դրդապատճառներով ապօրինի քրեական հետապնդում է։

Վերջին օրերին դատախազությունը հայտնել էր, որ արդեն երկրորդ անգամ չի հաստատել ինձ առաջադրված մեղադրանքը եւ գործը վերադարձրել է լրացուցիչ քննության։ Այդպիսով հաստատվել է մեր ամիսներ շարունակ պնդումները, որ առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է, սոսկ ֆուտուրիզմի շարքից է։

Այսօր հրավիրված էի ՀՔԾ, որտեղ փոփոխության ենթարկվեց ինձ առաջադրված մեղադրանքը։

Քննչական-դատախազություն պինգպոնգից հետո քաղաքական իշխանությունը ստիպված եղավ ընդունել, որ իշխանության յուրացում որեւէ դեպքում տեղի չի ունեցել։ Իսկ այսօրվա փոփոխությամբ, որն ավելի մեղմ է, քան իշխանության յուրացումը՝ կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրվեց, իբր՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք։

Շատ հետաքրքիր դատաքննություն է սպասվում, եթե իհարկե դատախազությունն այս անգամ հաստատի մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկի դատարան։

Ամենահետաքրքիրը դեռ առջեւում է, իսկ քրեական գործի նյութերով, ինչպես ավելի վաղ հայտնել է, ապացուցվել է հանցադեպի բացակայությունը։

Դատարանում քաղաքական իշխանությանը շատ հետաքրքրիր խայտառակություն է սպասվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ