18 02 2020

Վայ այն պետությանը, որի ՍԴ-ն ձևավորվում և գործում է քաղաքական շարժառիթներից ելնելով․ Պետրոսյան



«Իշխանությունն ինքը տարբեր մակարդակներից, բացեիբաց հայտարարել է, որ ՍԴ-ի խնդիրն իրենց համար ունի քաղաքական բովանդակություն, հիմա եթե իրենք ասում են, որ այդ խնդիրն ունի քաղաքական բովանդակություն, այսինքն իրենք այստեղ ոչ թե իրավական խնդիր են լուծում,  այլ քաղաքական։ Ես ասել եմ՝ վայ այն պետությանը, որի ՍԴ-ն ձևավորվում և գործում է քաղաքական շարժառիթներից և շահերից ելնելով»,- լրագրողնեի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նա նշեց, որ որևէ մեկի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշում կամ բոյկոտ չեն իրականացնելու, այլ ընդամենը հեռու են մնում իրավական հեռանկար չունեցող միջոցառումներից, որը համեմված է քաղաքական տարրերով։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ