Գխավոր դատախազությունն ստացել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը և նրա գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին հայտնել են Դատախազության հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանի պաշտպանը Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել։ Նրա համար երաշխավորել են ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը