1in.am-ը գրում է․ «Գեորգի Կուտոյանի սպանության վարկած չի քննարկվել. միաժամանակ քննարկվում է հինգ վարկած, չորս վարկածը հերքվել է, հաստատվել է ինքնասպանության վարկածը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:
Նա հայտնեց նաեւ, որ Կուտոյանի կինը դիմել է վարույթ իրականացնող մարմնին, որ Տեղեկատվության մասին օրենքի եւ Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում առանց իրենց համաձայնության որեւէ ինֆորմացիա չհայտնեն.
«Հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են հեռախոսազանգերի վերծանումներ։ Հաշվի առնելով նրա կնոջ՝ Հասմիկ Բիշարյանի դիմումը, մի բան կարող եմ ասել, ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով։ Թույլ տվեք չակերտներ չբացել»։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը