Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Ոստիկանության փոխանցմամբ, գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ սոցիալական ցանցում սպառնացող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել:
Վազգեն Սիմոնյանը անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «Հաջորդը քեզ են խփելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը