21 01 2020

Դատարանը հասկանում է, որ կատարվածում խնդիր կա. Միհրան Պողոսյան



Եթե դատախազությունն իսկապես հանդիսանում է օրենքի պաշտպանը, ապա հենց հունվարի 9-ի դատական նիստում պետք է կատարեր անհրաժեշտ դատավարական գործողություններ, արձանագրեր այդ փաստը ու դրան տար քրեաիրավական հետևանք: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Մենք տեսանք դատախազության լռությունը, մենք տեսանք դատարանի լռությունը և աջակցությունը, և դա մեկ օրում տեղի ունեցած պրոցեսի հետևանք չէ: Դա ամիսներ շարունակ այս մթնոլորտը դատական նիստերի դահլիճ բերելու, դատարանի շենքի շուրջբոլորը հավաքելու վերջնարդյունքն էր: Եթե ՀՀ-ն զոհված անձանց հարազատներին դրամական փոխհատուցում չտրամադրեր գոնե այդ գործի քննության փուլում, ինչն իմ պատկերացմամբ՝ քաջալերել է նաև նման վարքագիծը, համոզված եմ, որ նման գործողություններ տեղի չէին ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ