13 01 2020

Փանոսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է

Փանոսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է

News.am-ը գրում է․ «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Նորայր Փանոսյանի պաշտպանական խմբի անդամ Տիգրան Աթանեսյանը։

Հարցին՝ ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից, Աթանեսյանն ասաց. «Հույսներս նորմալ դատավորն է, որ լավ դատավոր լինի, պետք է բավարարի մեր բողոքը»։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին, դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը, եւ Փանոսյանին կալանավորելու որոշում կայացրեց։

Նշենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝  նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ