26 12 2019

ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ․ «Հրապարակ»

ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ:

Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչներն այս պահին Սահմանադրական դատարանում են, բայց ավելի մանրամասն տեղեկություն նրանց քայլերի մասին պարզել չի հաջողվել դեռ: Տպավորություն է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից օրենքի ստորագրման և Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների նոր շրջափուլի մեկնարկի միջև սինխրոնիզացիա կա:

ՍԴ-ում այս պահին ընթացող պրոցեսների մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ