12 12 2019

ՍԴ հանդեպ վստահությունը բարձր է, քանի որ այն պրոֆեսիոնալ է․Գոհար Մելոյան․Tert.am

ՍԴ հանդեպ վստահությունը բարձր է, քանի որ այն պրոֆեսիոնալ է․Գոհար Մելոյան․Tert.am

Tert.am-ը գրում է․ «Շատ անգամ է հանրությունը համոզվել, որ ՍԴ-ն պրոֆեսիոնալ և բնականոն կերպով է իր գործունեությունը ծավալում: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրուցում ասաց  Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներին, ըստ որոնց,  Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր (40%) վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը:

Գոհար Մելոյանը նշեց, որ իսկապես ՍԴ-ի վստահությունն ավելի բարձր է իրավապահ մյուս մարմինների համեմատ։ «Նաև կարևոր է արձանագրել, որ ամիսներ շարունակ իշխող ուժը ՍԴ-ի դեպ տարաբնույթ ճնշումները պատճառաբանում է նրանով, որ իբր ՍԴ-ում ճգնաժամ կա։ Սակայն նրանք չեն կարողանում հաստատել, թե ինչ ճգնաժամի մասին է խոսքը»,- ասաց նա և հավելեց, որ ՍԴ-ի գործունեության մեջ որևէ ճգնաժամի փաստարկ չկա։Սահմանադրագետը նշեց, որ իշխանությունները ՍԴ-ի դեմ շատ անհավասարակշիռ գործողություններ են ծավալում, որոնց նպատակը ՍԴ-ի դատավորներին մեկուսացելն ու ՍԴ-ն յուրայիններով լցնելն է։Անդրադառնալով այն հարցին, թե իշխանությունն ինչ նպատակով է փորձում ՍԴ-ն հանրությանը սևացրած ներկայացնել, Գոհար Մելոյանը պատասխանեց, որ նման քայլերը և այն հայտարարությունները, որ հանրությունը մինչև վերջին շրջանում տեղյակ չի եղել ՍԴ-ի գործունեությունից, պոպուլիստական են։«ՍԴ-ն սահմանադրական արդարադատություն է իրականացնում, և բնական է, որ մարդիկ ամբողջությամբ տեղյակ չեն եղել կառույցի դերի մասին։ Այս մասին շատ ակնհայտորեն վկայում է, այն իրավիճակը, երբ երկրորդ նախագահը ՍԴ էր դիմել քրեական դատավարության որոշված նորմերի հակասահմանադրականության հարցը բարձրաձայնելու համար, որի արդյունքում ՍԴ-ի կայացրած որոշումը հանրությանը մանիպուլացրեց»,- ներկայացրեց նա։«Հանրությանը այնպես էր ներկայացվել, որ ՍԴ-ն այնպիսի որոշում պետք է կայացնի, որը   կներկայացներ «Մարտի 1»-ի հետ կապված գործի վերջնական որոշումը, մինչդեռ ՍԴ-ն ընդամենը անդրադառնալու էր տասներկու քրեադատավարական իրական նորմերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին, ինչը արեց»,- ասաց Մելոյանը։

Գոհար Մելոյանը նաև նշեց, որ իշխանության կողմից փորձեր են արվել հանրության տրամադրվածությունը փոխել ՍԴ-ի նկատմամբ։ Անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքին, սահմանադրագետն այն հակասահմանադրական համարեց։ Ըստ նրա՝ օրենքն անձնավորված կողմ ունի։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենը նշեց, որ ամռանը ևս այս հարցը քննարկվել էր, սակայն հանրության բացասական կարծիքից հետո որոշվել է մշակել և տվյալ փոփոխությունը որակել են, որպես կենսաթոշակի  ինստիտուտի ներդրում։ Սակայն նա նշեց, որ ինստիտուցիոնալ բարեփոխման համար կարևոր է երկարաժամկետությունը, իսկ տվյալ պարագայում երկարաժամկետություն չի կարող լինել։  «Իշխող ուժի օրակարգային առաջնահերթություններից է, որ ՍԴ-ն մեկուսացնեն իրենց կողմից անցանկալի դատավորներից և անդամներից, որպեսզի օր առաջ այն լցնեն յուրայիններով»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ