ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Ռուբեն Վարդազարյանի, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը բավարարել է, դատավորին հայտարարվեց նկատողություն։
Նշենք, որ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել քաղաքացիական գործով վճիռը հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ, ինչպես նաեւ դատավորի կողմից, ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, խախտվել են վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները: Դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթը հարուցվել է սեպտեմբերի 2-ին , միջնորդությունը ԲԴԽ է ներկայացվել հոկտեմբերի 10-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը