24 11 2019

Հարձակում՝ թաղման բյուրոյի վրա․ տեսանյութ

Հարձակում՝ թաղման բյուրոյի վրա․ տեսանյութ

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ղեկավար Արման Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ նոյեմբերի 22-ի ուշ գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Բնակչության հատուկ սպասարկում» (թաղման բյուրո) ՀՈԱԿ-ի վարչական շենք և բացել են սեյֆը:

«Նոյեմբերի 22-ին, գիշերվա ժամը 3:00-ից 5:00-ի սահմաններում ներխուժել են «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի վարչական շենք, բացել են սեյֆը, ոչինչ չհայտնաբերելով` հեռացել են: Դեպքը քննում է ոստիկանությունը»,- գրել է նա՝ կից նաև տեսանյութ հրապարակելով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ