12 11 2019

Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազին



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Քոչարյանի գույքի նկատմամբ ապօրինի սահմանափակումների փաստը հայտնի է եղել դատախազին, ինչը դատավոր Աննա Դանիբեկյանը ճանաչել էր Քոչարյանի իրավունքների խախտում․ «Առ այսօր դատախազությունը որևէ գործողություն չի ձեռնարկել իրավունքների խախտումը դադարեցնելու վերաբերյալ», - ասաց Խուդոյանը։

Քոչարյանի պաշտպանը նշեց՝ Պետրոս Պետրոսյանը թույլ է տվել գործի կանխակալ քննություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ