Դատական նիստից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացրեց, որին միացան պաշտպանական խմբի մյուս անդամները։
Դատավորը ՀՀ երկրորդ նախագահից հետաքրրքվեց՝ միանո՞ւմ է պաշտպանների միջնորդությանը։
«Կասկածո՞ւմ եք», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Դատավորի հաջորդ հարցին՝ արդյոք ցանկանո՞ւմ է որևէ բան ավելացնել, Երկրորդ նախագահը պատասխանեց. «Լավ բաներ չեմ ասելու, լավ է չասեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը