Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արսեն Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված նոր մեղադրանքը՝ յուրացմանն օժանդակելու հետ կապված։
«Մեղադրանքն իրականության հետ աղերս չունի, ով ինչ ցուցմունք ուզում է տա»,–նշեց նա՝ ընդգծելով, որ Արսեն Բաբայանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։
«Մեղադրանքը առնչվում է Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ և այն պրոցեսի, որը կատարվում է ՍԴ–ի շուրջ, սա իշխանությունների պլան «Գ»-ն է, ես որպես իրավաբան իմ պրակտիկայում առաջին անգամ չեմ կարող իրավական գնահատական տալ առաջադրված տեքստին։ Ասում են ինչ–որ թուղթ մուտք է եղել x օրը , բայց դուրս է եկել y օրը, բայց իրենք էլ հիմնավորել են՝ որ օրը թուղթը եկել է, այդ օրը մուտքագրվել է, սակայն դրանից ոչինչ չի փոխվում»,–ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը