21 10 2019

Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է հայտնի գաղտնալսումը․ Հայկ Գրիգորյան



«Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցությունը: Նախաքննությունը բնականոն հունով ընթանում է: Այո´, կան բացահայտված մի շարք հանգամանքներ, բայց նախաքննության շահերից ելնելով՝ չեմ հրապարակում դրանք», լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո գաղտնալսումների հարցով հարուցված քրեական գործով առավել օբյեկտիվ քննություն տարվի նա ասաց․ «Յուրաքանչյուր գործով, միշտ, բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն, անկախ այն հանգամանքից՝ որևէ մեկը պաշտոնավարո՞ւմ է, թե՞ ոչ»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ