ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս չի ստացել ծանուցումն այն մասին, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ներկայացված բողոքները։ Այս մասին հայտնում է պաշտպանական խումբը։
Նշենք, որ ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը դեռևս սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մայիսի 18-ի որոշումը՝ վերացնելով Ռ․ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը և որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը