21 09 2019

Անպայման կպատասխանենք Հայկ Ալումյանի դիմումին. ԲԴԽ նախագահ



«Հավատացեք, արվում է ամեն ինչ, որպեսզի ունենանք այնպիսի դատարան, որ մեր բնակչությունը, լսելով կամ կարդալով, որ ՀՀ որևէ դատարան որոշում է կայացրել, առանց որևէ կասկածի կամ վերապահման, ընդունի, որ դա ճշմարիտ է և համապատասխանում է իրականությանը և օրենսդրությանը»,- Գյումրիում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«Ես վստահաբար պնդում եմ, որ մենք ունենք նորմալ դատական համակարգ, իհարկե, թերություններով, բայց մեր դատական համակարգը բավական կայուն է։ Կան թերություններ, որոնց շտկման ուղղությամբ հիմա ակտիվ գործողություններ են կատարվում», - ասաց Վարդազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ