24 07 2019

Իջևանում տեղի ունեցածը խուլիգանություն էր. Վալերի Օսիպյան



«Այն ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Իջևանում դա խուլիգանություն էր: Մեր նպատկան էր նրանց հայտնաբերել և օրենքի ողջ խստությամբ նրանց պատասխանատվության ենթարկել»,- ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ոստիկանապետը նշեց, որ անելու են ամեն ինչ, որ հանրապետության որևէ վայրում չկրկնվի տեղի ունեցածը. «Այլևս թույլ չենք տալու, որ թե՛ Իջևանում , թե՛ հանրապետության այլ տարածքում լինի նման արատավոր երևույթ, ինչ որ տեղի ունեցավ: Մենք տեսադաշտում անձինք ունենք, նրանց նկատմամբ օպերատիվ գործունեություն է իրականացվում»,- ասաց Օսիպյանն առանց անուններ հնչեցնելու:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ