Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կան բազմաթիվ խնդիրներ առողջապահության և այլ հարցերում։ Այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թաթոյանը խնդիրներ ներկայացրեց նաև պահման պայմանների վերաբերյալ։ Մասնավորապես դեպքեր են լինում, երբ ազատազրկվածը խցում է անցկացնում օրական 23 ժամ՝ դուրս գալով միայն զբոսանքի ժամին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը