04 07 2019

Ծեծ, գողություն, կաշառակերություն․ բացահայտվել է 53 հանցագործություն



Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։ 

Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 18, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, շորթման և ծեծի 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի ու փաստաթղթի հափշտակության 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ