04 07 2019

Փաշինյանի հայտնի ելույթից 5 րոպե հետո դատավորը երկարաձգել էր կալանքի ժամկետը. փաստաբան



Դատական ակտերի վերաբերյալ կարծիք արտահայտելիս օրենսդիր և գործադիր մարմինները պետք է խուսափեն այնպիսի քննադատություններից, որոնք կարող են վնասել դատարանների անկախությանը:  ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովին հայտարարեց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

«Ես հիշում եմ մի փաստաբանի խոսքերը, ով պատրաստվում էր մտնել խափանման միջոց կալանքի դատական վարույթին, դա հենց այն պահն էր, երբ մոտ 5 րոպե առաջ հրապարակում տեղի ունեցավ այդ հայտնի ելույթը (խմբ.նկատի ունի Նիկոլ Փաշինյանիհետևյալ խոսքերը՝ «Տենց դատավոր կա, որ իմ ասածը կարա չանի) և դատավորը լսել էր այդ խոսքերը, և փաստաբանն ասում է, որ վարույթը տևեց երեք ժամ և կալանքի ժամկետը, բնականաբար, երկարաձգվեց: Եվ պատկերացնում եք, գրեթե ոչ մի շանս չունի այդ փաստաբանը, որովհետև գործադիրն այնպիսի կարծիք է արտահայտել, որը կարող է կաշկանդել, անկախ ելքից»,- ասաց Արա Ղազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ