27 06 2019

Բերման է ենթարկվել 41 անձ, պատասխանատվության ենթարկվել՝ 68 վարորդ



Հունիսի 21-ին ու 22-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, վարչությանը ենթակա ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային ոստիկանների և պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ ուժեղացված ծառայություն են իրականացրել Կոտայքի մարզում՝ հայտնաբերելով մի շարք իրավախախտման դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 325 տրանսպորտային միջոց։ Տարբեր կասկածանքներով կամ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բաժիններ է բերվել ու բերման ենթարկվել 41 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են կանխարգելիչ աշխատանքներ։ Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց։  Ընդհանուր առմամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել 68 վարորդ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ