25 06 2019

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատաքննությունն ավարտվեց

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատաքննությունն ավարտվեց

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատաքննությունն ավարտվեց: Դատարանի վճիռը կհրապարակվի հուլիսի 10–ին։

Հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հունիսի 25-ի դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում դատական ակտի նախագիծ կներկայացնի, իսկ պատասխանող կողմը նախագիծ չի ներկայացնի։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ