12 06 2019

Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան

Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան

Հունիսի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։

Կողմերի փաստարկների ներկայացումից հետո Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարի, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք պատրաստ են հրաժարվել հայցից: Գյոզալյանը հայտարարեց, որ Փաշինյանի նկատի է ունեցել Սահմանադրական նորմը և ոչ թե անձը: Այսպիսով, Հայկ Ալումյանը ասաց, որ իրենք հրաժարվում են հայցից:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ