10 06 2019

Նոր կոռուպցիոն բացահայտում՝ ՊԵԿ-ում



ՀՀ ԱԱԾ–ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիմման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների եւ Կումայրիի բաժնի ծառայողները բացահայտել են ՊԵԿ–ի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն վարչության ստուգումների բաժնի գլխավոր տեսուչի ապօրինությունները։ Այս մասին  հայտնում է է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների պարզվել է, որ գլխավոր տեսուչը 2013–2019թթ. Գյումրիում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտներից, որոնք գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, անօրինական գործունեությունները չարձանագրելու համար, որպես կաշառք պահանջել ու ստացել է խոշոր չափերով գումարներ։ Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է  Քննչական կոմիտե նախաքննության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ