07 06 2019

Դատարանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

Դատարանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշումը, ըստ որի՝ պաշտպանի միջնորդությունը մանսակի բավարարվեց: Դատարանը արձանագրեց, որ քննիչի որոշման արդունքում խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով դատարանը բողոքը մերժեց:

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։ Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկել են դատախազին, բողոքը մերժվել է, որից հետո նրանք դիմել են դատարան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ