Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի թիվ 18-Ա հրամանի համաձայն՝ սույն թվականի մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտից:
Ժողովը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը