zham.am-ը գրում է.
«Փաշինյանի այսօրվա հայտարարությունները պետական դավաճանության մասին ցցուն ինքնախոստովանություն էր:
Խոսքը ոչ դատարանների, ոչ էլ Քոչարյանի մասին է: Այսօր այդ հարցերը մղվեցին երկրորդ պլան: Փաշինյանն` ի լուր աշխարհի հայտարարեց, որ եթե Ադրբեջանի և Արցախի Հանրապետության մեջ բռնկվի պատերազմ, ապա դրա հիմնական մեղավորը կլինի Հայաստանի ու Արցախի նախկին իշխանությունները: Ադրբեջանում այս սենսացիոն հայտարարությունը Փաշինյանի կողմից մեծ նվեր են համարում: Քանի որ, այս պահից սկսած ցանկացած պատերազմական գործողություն կարելի է բարդել Հայաստանի ու Արցախի վրա: Կապ չունի, թե Հայաստանի կողմից պատերազմը ով է հրահրել, նշում են ադրբեջանցիները: Այսպիսով, Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու լեգիտիմ հիմքը տրված է: Եվ դա տվել է անձամբ ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը: Կանխամտածված է դա արել Փաշինյանը, թե ոչ, դա արդեն այլ հարց է:
Կարող ենք արձանագրել, որ այս պահից սկսած Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը դարձել է չափազանց խոցելի: Սակայն էլ ավելի վտանգավոր է երկրի թիկունքում ունենալ այսպիսի «ղեկավար», որի իրական առաքելության հարցը շատ արագ դառնալու է լուրջ քննարկման առարկա:
Ո՞վ է քաղաքացի Փաշինյանը և ու՞մ շահերն է նա սպասարկում հարցադրումը դառնում է ամենաակտուալ խնդիրը` դրանից բխող հետևանքներով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը