13 05 2019

Դատավորը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված ընթացակարգերում օրենք է խախտել. Հայկ Ալումյան



Բարձրագույն դատական խորհուրդը գործը քննող դատավորին նախազգուշացում հայտարարելով փաստել է, որ տվյալ դատավորը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված ընթացակարգերում օրենք է խախտել՝ ի վնաս Ռոբերտ Քոչարյանի,- այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ ավելացնելով. «Մենք հիմա պետք է քննարկենք արդյոք այս հիմքով ևս միջնորդություն չպե՞տք է ներկայացնենք դատավորին»:

Պաշտպանը նաև նշեց, որ գործի շրջանակում կան ակնհայտ հիմքեր, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։

Հարցին՝ արդյոք պաշտպանների կազմած վկաների ցուցակում առկա՞ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, Հայկ Ալումյանն ասաց, որ ոչ, սակայն չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում կարող են նման միջնորդություն ներկայացնել ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ նաև Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ