28 02 2019

Վաչագան Ղազարյանը վերականգնել է պատճառած վնասը. NEWS.am

Վաչագան Ղազարյանը վերականգնել է պատճառած վնասը. NEWS.am

NEWS.am-ը գրում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու դատարանի որոշման դեմ ներկայացրած բողոքը դատախազը չի պնդել։ Նման դիրքորոշում դատախազ Վարդգես Սարգսյանը հայտնել է փետրվարի 28-ին՝ Վերանքննիչ քրեական դատարանում։

Մեղադրողը մասնավորապես հայտնել է, որ վերաքննիչ բողոքը չի պնդում, քանի որ Վաչագան Ղազարյանը վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասը և քննության ներկա փուլում նվազել են նրա կողմից նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերը։

Այսպիսով դատարանը բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ