Analitik.am-ի տեղեկություններով, ժամեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:
Oրեր առաջ կայքը հրապարակում էր արել այն մասին, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի մասով քրեական գործ հարուցելու համար:
ArmLur.am-ը տեղեկացել է, որ ձերբակալությունները գիշերն են եղել և կապված է տենդերների գործընթացի հետ: Կայքին հաջողվել է ճշտել, որ ձերբակալված աշխատակիցներից մեկը Դավիթ Ադյանն է, ով վարչության պետի պաշտոն էր զբաղեցնում:
Կայքը հավելում է, որ վերջերս մամուլում հաճախ էր շրջանառվում վերջինիս անունը և այդ կառույցի աշխատակիցներին մեղադրում էին բիզնես խլելու մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը