15 02 2019

Մանվել Գրիգորյանը մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել․ փաստաբան

Մանվել Գրիգորյանը մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել․ փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը փետրվարի 14-ին հետաձգվեց մինչև փետրվարի 26-ը․ քննիչը չէր ներկայացել նիստին։

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց՝ քննիչը փոխանցել էր, որ ծանրաբեռված է այլ գործերով։ Մկրտչյանը նաև նշեց՝ Մանվել Գրիգորյանը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Մանվել Գրիգորյանը հարցաքննվել է Մարտի մեկի գործով, փաստաբանը հայտնեց՝ Մանվել Գրիգորյանը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել։ «Վստահաբար հայտարարում եմ, որ Մանվել Գրիգորյանն այդ դեպքերի առնչությամբ ցուցմունք չի տվել»,- նշեց Արսեն Մկրտչյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ