Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ վերջին ամիսներին որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Նա նշել է, որ լրացել է Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։
Պողոսյանը նշել է, որ մինչ օրս Վճռաբեկ դատարանից որոշում չեն ստացել։ Պողոսյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը խուսափում է այդ հարցի վերաբերյալ գնահատական տալուց.
«Ես չեմ զարմանա, որ Վճռաբեկ դատարանը բողոքը քննության չառնի։ Կարծում ենք՝ հերթական անգամ այս գործով ծածկադմփոց անելու միտում կա, քանի որ ակնհայտ է, որ Խաչատուրովի նկատմամբ կալանքը թույլատրելի ճանաչելու որոշումը ոչ իրավաչափ է եղել»,- նշել է նա։
Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը