ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու նպատակով թեժ գիծ է գործում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 9-ին թեժ գիծը գործելու է շուրջօրյա: «Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝ /010 511-603/ հեռախոսահամարով»,-նշված է գրառման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը