Ուսումնամարզական թռիչք իրականացրած ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի վայրում շարունակվում են իրականացվել զննությունները։ Դեպքի վայր է հանդիսանում ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ գտնվող շուրջ 2 հեկտար լեռնային տարածքը:
«ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է վթարի պատճառների վերաբերյալ մի քանի աշխատանքային վարկած, որոնք ստուգելու ուղղությամբ քննչական խմբում ընդգրկված քննիչները կատարում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը