31 10 2018

Համաներման արդյունքում ազատ կարձակվի 270 դատապարտյալ և կալանավորված

Համաներման արդյունքում ազատ կարձակվի 270 դատապարտյալ և կալանավորված

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում նկալանավորված և դատապարտված անձանց թիվը կազմում է 2888 անձ։ Այնինչ կա 5346 մահճակալ։ Նուբարաշեն ՔԿՀ-ում առկա է 644 կալանավոր և դատապարտյալ, 780 մահճակալ։ Վարդաշեն ՔԿՀ-ում կա 339 մահճակալ և 155 դատապարտյալ և կալանավորված։

Այս տվյալները խորհրդարանում հայտնեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հաստատելու համար, որ համաներումը քրեակատռարողական հիմնարկները բեռնաթաթփելու նպատակ չի հետապնդում, այլ բացառապես մարդասիրական ակտ է։

Համաներման արդյունքը կլինի հետևյալը․

  • 2888 անձանցից շուրջ 270-ը՝ 15 տոկոսը, կազատվեն պատժից։
  • 396 անձի օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի չկրած մասը կկրճատվի։
  • 660 անձի նկատմամբ կկիրառվի համաներում, որը կկազմի 36 տոկոսը։
  • Համաներում կկիրառվի պրոբացիայի 3850 շահատոին երից 2720 անձի նկատմամբ՝ ավելի քան 70տոկոս։
  • Համաներումը կտարածվի Քննաչական կոմիտեում քննվող 6140 քրեական գործերից 1963-ի վերաբերյալ՝ 17,8 տոկոս։

Համաներման նախագիծը՝ այստեղ։

Խորհրդարանական քննարկումը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ