Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը օրենքի նոր նախագիծ է ներկայացրել:
Առաջարկած փոփոխության համաձայն՝ անձի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելը, քննիչի կամ դատախազի կողմից անձին որպես մեղադրյալ ներգրավելը կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելը, եթե տվյալ պահին ակնհայտորեն բացակայում է այդ անձի կողմից համապատասխան հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, ակնհայտորեն առկա է մեղսագրվող արարքի հանցավորությունը բացառող հանգամանք կամ այդ անձը ակնհայտորեն ենթակա չէ պատասխանատվության մեղսագրվող արարքի համար, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը`անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան, կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով, կատարվել է շահադիտական դրդումներով, կամ հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
ԱԺ փոխնախագահը առաջարկել է նաև օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությայամբ 336.1-ին հոդվածով.
Հոդված 3361 . Անձին ապօրինի ազատազրկման դատապարտելը
Դատավորի կողմից անձին ազատազրկման դատապարտելը, եթե ակնհայտորեն բացակայում է այդ անձի կողմից համապատասխան հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, ակնհայտորեն առկա է մեղսագրվող արարքի հանցավորությունը բացառող հանգամանք կամ այդ անձը ակնհայտորեն ենթակա չէ պատասխանատվության մեղսագրվող արարքի համար, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը` անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան, կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտելով, կատարվել է շահադիտական դրդումներով, կամ հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Օրենսգրքի 348-րդ հոդվածը կլինի հետևյալ կերպ.
Հոդված 348.Ապօրինի ձերբակալելը, կալանավորելը կամ չազատելը
Ակնհայտ ապօրինի ձերբակալելը կամ ձերբակալված անձին ակնհայտ ապօրինի չազատելը՝ պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Ակնհայտ ապօրինի կալանավորելը, կալանավորված անձին ակնհայտ ապօրինի չազատելը կամ կալանքի ժամկետը ակնհայտ ապօրինի երկարացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը` անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան, կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարվել է շահադիտական դրդումներով, կամ հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի պատժվում են ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը