19 10 2018

Դատախազությունը կզբաղվի Սասուն Միքայելյանի որդու ուշագրավ քարոզաշավի ահազանգով. Tert.am

Դատախազությունը կզբաղվի Սասուն Միքայելյանի որդու ուշագրավ քարոզաշավի ահազանգով. Tert.am

«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակի» ստացած տեղեկությանը վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Կոտայքի դատախազություն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Ինչ վերաբերում է Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Գալստյանի տարածած հայտարարությանը, որտեղ նշվում է, թե Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը համապատասխան դիմումն առավոտյան կներկայացնի դատախազություն, որպեսզի տեղի ունեցածին իրավական գնահատական տրվի, Արևիկ Խաչատրյանը նշեց, որ դեռ դիմումը չեն ստացել:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել են Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և ներկայացել իբրև Սասուն Միքայելյանի օգնական։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ