Նյու Յորքում անցած հանգստյան օրերին վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ հրաձգության դեպք չի գրանցվել։ Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը:
Ինչպես հաղորդվում է, վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1993 թվականին: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն այս առիթով գովաբանել է իրավապահներին: «Վերջին հանգստյան օրերին՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի, Նյու Յորքում չի եղել և ոչ մի կրակոց: Մի՞թե սա հիանալի չէ», - նշել է քաղաքապետը:
Այս ուրախությունը, սակայն, երկար չի տևել և հերթական հրաձգությունն իրեն երկար սպասեցնել չի տվել։ Քաղաքի Բրոնքս շրջանում տղամարդը հրազենային վնասվածք է ստացել և հոսպիտալացվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը