ՀՀ քննչական կոմիտեում քննվող առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով հարուցված քրեական գործով դատավոր Վաչե Մարգարյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել են, գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնել է ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն։
Հիշեցնենք, որ հարցաքննվելու մասին ավելի վաղ հայտնել էր նաև ԱԱԾ տնօրենը՝ ընդգծելով․ «Այն, ինչ ես խոսում եմ հեռախոսով, կարող եմ պատասխան տալ իմ ցանկացած ասածի ու արածի մասին»։ ԱԱԾ տնօրենը նաև նշել էր՝ չի միջամտում ձայնագրության հետ կապված պաշտոնական լիազորությունների հնարավոր անցման դեպքով հարուցված քրեական գործի քննությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը