22 09 2018

Ոստիկանության զորքերի նոր հերթափոխի ստորաբաժանումը մեկնել է Սահմանային դիրքեր

Ոստիկանության զորքերի նոր հերթափոխի ստորաբաժանումը մեկնել է Սահմանային դիրքեր

Օրերս տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Այս զինծառայողները գնում են սահման՝ փոխարինելու իրենց գործընկերներին: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Ինչպես ճանապարհելու բոլոր հանդիսավոր արարողություններին, այնպես էլ այս անգամ ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն է հայտնել ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար: Ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տեր Վրթանեսը հնչեցրել է Տերունական աղոթքը, ինչից հետո դիրքապահ ոստիկանները երդվել են անձնվիրաբար պահել պետական սահմանը: Հաջորդ օրը սահմանից վերադարձել է ոստիկանության զորքերի՝ մարտական հերթապահությունը հանձնած ստորաբաժանումը:

Այս տղաները լռեցրել են օրեր շարունակ հայկական գյուղերի ու դիրքերի վրա անդադար կրակ արձակող, նենգ թշնամուն: Թեև անցած օրերը եղել են թեժ ու վտանգավոր, սակայն նրանց ոգին անկոտրում է: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել նրանց ծառայության համար ու նշել, որ ոստիկանության զորքերի մասին խոսում է ողջ երկիրը, և իսկական հպարտություն են դարձել բոլորի համար: Ոստիկանության պետը ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրել է կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ծառայողներին հայտարարվել է շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ