Սեպտեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում քննվում էր նրա խափանման միջոց կալանքը փոխելու հարցը:
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկ հայտնեց դատախազ Աբգար Առաքելյանին: Միջնորդությունը մերժվեց:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին:
Լրագրողների հետ զրույցում Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանն արդեն իսկ ընդգծված վերաբերմունք ունի և գործի ընթացքից ելնելով՝ իրենք պատրաստվում են կարգապահական վարույթ հարուցել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը