17 08 2018

Պետությանը պատճառվել է 2 մլրդ դրամի վնաս, վերականգնվել՝ 137 միլիոնը

Պետությանը պատճառվել է 2 մլրդ դրամի վնաս, վերականգնվել՝ 137 միլիոնը

Ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ 26 քրեական գործ կա հարուցված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Հուլիսին և օգոստոսին ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 26 քրեական գործ:

Նշված քրեական գործերով պատճառված վնասը, նախնական հաշվարկով, կազմում է 2 մլրդ 150 մլն 671 հազար դրամ, որից նախաքննության ընթացքում օգոստոսի 10-ի դրությամբ վերականգնվել է 137 մլն 300 հազար դրամը»,- գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ