16 08 2018

Հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս

Հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող նախկին լիմոնադի գործարանի շինություններում գործում է ապօրինի արտադրամաս, որտեղ պատրաստում են գյուղնշանակության կիսաֆաբրիկատ արկղեր:

Տարածքը պատկանում է Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Մխիթարյանին: Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում չգրանցված երեք աշխատակից կատարում էին իրենց հանձնարարված աշխատանքը:Տարածքում հայտնաբերվել են փայտանյութեր, սղոցարան, փայտե արկղերի կիսաֆաբրիկատներ, այլ իրեր ու առարկաներ, որոնք օգտագործվել են արտադրամասում:

Կատարվում է հետաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ