15 08 2018

Գյուղապետը բյուջեից 2.5 միլիոն դրամ է հափշտակել. Ոստիկանություն



Ոստիկանությունն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում կոռուպցիոն դրսևորման դրվագ է բացահայտել: 

Պարզվել է՝ Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը չարաշահումներ է կատարել: 2017-18 թվականներին համայնքի ճանապարհները և ոռոգման ցանցը հիմնանորոգելու, ծառութուփ ձեռք բերելու և տնկելու, խաղահրապարակ կառուցելու համար բյուջեով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, տարբեր տնտեսվարողների հետ նախնական համաձայնությամբ, կնքվել են աշխատանքն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կատարողական կեղծ ակտեր: Ընդհանուր առմամբ, յուրացվել է ավելի քան երկուսուկես միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Բացի այս, պարզվել է, որ Սահարյանն անցած տարվա դեկտեմբերից երաժշտական դպրոցի տնօրեն է ձևակերպել իր դստերը, իսկ այս հունվարից համայնքապետարանի հաշվապահի դստերը ձևակերպել է նույն դպրոցի հաշվապահ: Երկուսն էլ աշխատանքի երբևէ չեն հաճախել: Ընդհանուր վնասը 925 հազար դրամ է: Նախապատրաստվում են նյութեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ