Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն օգոստոսի 9-ին կայացած ասուլիսին հայտարարեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն ընթանում է մարդու իրավունքների ոտնահարումով։
Նրա խոսքով՝ Հայկ Ալումյանի ձևակերպումներն էլ ամբողջական են. «Ունենալով իր անբիծ պատմությունը՝ թույլ է տվել իրեն բավականին պարզ արտահայտվել այդ հարցում։ Իր ասածի մեջ կա մի բան, որին բոլոր լրագրողները պետք է նշանակություն տան. նա ասում է, որ հետամնացություն է, երբ դատապաշտպանին նույնացնում են մեղադրյալի հետ։ Այդ ձևերը օր առաջ պետք է հաղթահարվեն, գործն ընթանա անբիծ ձևով, որը կբարձրացնի իշխանությունների պատիվը, մեր իրավիճակը կփոխի։ Այսպիսի գործառույթներով իրավիճակը չի փոխվելու»։
Ըստ Ալավերդյանի՝ Փաստաբանների հանդեպ այդ ամոթալի արշավը, որ սկսվել է, և՛ երկրի պատիվն է գցում, և՛ հասարակության. այն անձինք, ովքեր դա անում են, ուղղակի իրենց ապագայի վրա խաչ են քաշում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը