03 08 2018

Սասուն Խաչատրյանը՝ ՀՀ 2-րդ նախագահի կալանավորման և 0038 հրամանի մասին



Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է մարտի մեկի գործի ընթացքին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և հայտնի 0038 հրամանին:

Սասուն Խաչատրյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել որևէ քննչական գործողության: «Քոչարյանը որպես մեղադրյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, նաև չի ցանկացել մասնակցել քննչական գործողության, նա պարզապես չի ցանկացել և լքել է քննչական գործողության սենյակը: Որևէ կերպ ցուցմունք չտալը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի»,- ասել է ՀՔԾ պետը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանում բողոք են ներկայացրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ