Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) հուլիսի 12-ին Վճռաբեկ դատարանի նախագահ և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ է ընտրել: Այս մասին տեղեկացրել է Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Քվեարկությամբ 7 ձայնով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել Երվանդ Խունդկարյանը: Վերջինը նաև 10 ձայնով ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատն էլ կղեկավարի Լիլիթ Թադևոսյանը. նա պալատի նախագահ է ընտրվել 8 ձայնով:
Բացի այդ, ԲԴԽ նիստում մարզային դատարանների նախագահներ են ընտրվել: Քվեարկությունների արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Հովհաննես Ավագյանը, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ Վարդան Հարությունյանը:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար անցկացված ընտրության արդյունքում էլ դատավոր է ընտրվել Արամ Մկրտչյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը